Բռնի տեղահանվածների զբաղվածության ամենամեծ միջոցառումը
20+
ընկերություններ
600+
մասնակիցներ
15
մասնակիցներ գտել են աշխատանք
%
Միջոցառման ընթացքը
1
Հարցաթերթիկների լրացում
դիմորդների փորձն ու հմտությունները բացահայտելու համար
2
Էքսպրես-հարցազրույցներ
համապատասխան ընկերությունների հետ
3
Հրավեր
Հարցազրույցի հաջորդ փուլ
“
«Ուղեղային փոթորիկի ժամանակ, որը մենք կազմակերպեցինք 3․10․2023թ․, ավելի քան 50 հայկական ընկերությունների, կրթական և պետական հաստատությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ, ի թիվս այլ գաղափարների, հնչեցին երկու հիմնական միտք․ «Աշխատելն ամոթ չէ, ամոթ է չաշխատել» և «Ձեր ընկերությունում աշխատանքն Արցախից տեղահանված ընտանիքի ապագայի գրավականն է»։
«Իհարկե, նման միջոցառումներ պետք է անցկացվեն, բայց պետք է նաև մարդկանց պատմել, թե ինչպես են դրանք աշխատում և ինչպիսին են միջին աշխատավարձերը Հայաստանում։ Մարդիկ հիմա բնակարաններ են վարձակալում կենտրոնում, ու ոչ բոլորն են հասկանում, որ առկա աշխատավարձերը չեն բավարարում իրենց պահանջներին»։
«Այո, նման միջոցառումներ պետք է անցկացվեն, սակայն եթե ստեղծվեր բոլոր աշխատանք փնտրողների էլեկտրոնային տվյալների բազա, ավելի արդյունավետ կլիներ։ Օգտակար կլիներ, որ նրանք Google-ի հարցաթերթիկ, ոչ թե սովորական հարցաթերթիկ լրացնեին»:
Հյուրերի արձագանքը
«Աշխատանք չգտա, բայց ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված։ Ընկերությունները նստած էին իրենց տեղերում, կարող էիր մոտենալ ու զրուցել։ Օգտակար էր, օգտվեցի հնարավորությունից»
«Հարմար աշխատատեղ չգտա։ Աշխատանք կա, բայց շատ չնչին աշխատավարձով։ 300 հազար դրամ տան վարձ եմ տալիս, բայց դրանից քիչ աշխատավարձ են առաջարկում»
«Շատ դրական տպավորություններ ունեմ։ Մեզ ուղեկցեցին, ամեն ինչ ցույց տվեցին։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին իրենց աջակցության համար, այսքան դժվար պահի մեզ հետ լինելու և մեզ աջակցելու համար։ Սա մեծ գործ է»
«Մոտեցա միայն իմ ոլորտի գործատուներին։ Գրանցեցին, ասացին, որ կզանգահարեն: Շատ հարմար ձևաչափ է, շնորհակալություն կազմակերպելու համար։ Կուզենայի, որ ավելի շատ նման միջոցառումներ անցկացվեին»
«Շատ շնորհակալ եմ կազմակերպելու համար։ Ոչինչ չգտա, բայց օգտակար հնարավորություն էր։ Այն պայմանները, որոնք առաջարկում էին ընկերությունները, ինձ հարմար չէին»
«Դուք հիանալի աշխատանք եք կատարել։ Այնտեղ ընկերությունները մեզ հասանելի էին, մենք երբեք չէինք կարողանա այդքան հեշտությամբ հանդիպել ընկերությունների ներկայացուցիչներին։ Դա շատ կարեւոր է»
«Արդեն աշխատում եմ SAS-ում»
«Ամեն ինչ լավ է։ Վաղը իմ առաջին աշխատանքային օրն է YC Wine Factory-ում»
Բացահայտում ենք Հայաստանը կյանքի, աշխատանքի, բիզնեսի և կրթության համար։ Զարգացնում ենք ներգաղթյալների և հայրենադարձների համայնքը Հայաստանում՝ օգտակար միջոցառումների և ծառայությունների միջոցով։
Օգնում ենք ընկերություններին և աշխատակիցներին գտնել միմյանց. մենք հրապարակում ենք թափուր աշխատատեղեր և օգնում ենք ընկերություններին աշխատակիցներ ընտրել, կազմակերպում ենք երկրի ամենամեծ աշխատանքի փառատոնները։