Տեղահանվածների ինտեգրման և աջակցության ծրագիրը ներառում է մի քանի կետ, որոնցում մեզանից յուրաքանչյուրը կարող է և պետք է մասնակցություն ունենա.
- Երկարաժամկետ օգնությունը չի սահմանափակվում միայն սնունդով և կացարանով, այլ պետք է ներառի նաև կրթության տրամադրում և մասնագիտական վերապատրաստում:
- Բիզնեսի ներգրավվածությունը ոչ միայն աշխատատեղերի ստեղծումն է, այլ նաև տեղահանվածների ինտեգրումն աշխատանքային կոլեկտիվներին, աջակցությունը նրենց իսկ ստարտափներին և ձեռնարկատիրական նախաձեռնություններին:
- Ջանքերի միավորումը ենթադրում է կոալիցիաների և գործընկերությունների ստեղծում, ինչպես նաև փորձի փոխանակում տարբեր ձևաչափերով։
- Իրավունքների պաշտպանությունը և շահագործումից հրաժարվելը պարզապես կանոնակարգեր չեն, այլ նաև ակտիվ աշխատանք բոլորի համար սոցիալական բարիքների և ծառայությունների հասանելիությունն ապահովելու համար:
- Ինտեգրումն ու զարգացումը մեր առջև խնդիր են դնում ներդրումներ կատարել ծրագրերում, որոնք ոչ միայն կօգնեն մարդկանց հարմարվել, այլ նաև կպահպանեն տեղահանվածների մշակութային ժառանգությունը:
- Հոգեբանական աջակցությունը հաջող ինտեգրման անբաժանելի մասն է, ծրագրերի և խմբերի ստեղծման մի տարր, որոնք կօգնեն տեղահանվածներին նոր ընկերներ և աջակցություն գտնել:
Արցախում իր կյանքը թողնելու և հեռանալու անհրաժեշտության առջև կանգանծ յուրաքանչյուր հայի զարգացմանն ու աջակցությանն ուղղված ներդրումը ներդրում է ողջ Հայաստանի կայուն և բարեկեցիկ ապագայի գործում։