• Fullstack հավելվածներ • Առաջին վճարովի պատվերները • Ֆրիլանս / Սեփական պրոդուկտներ
Արդյունքը՝ AI Product Developer / SaaS Founder
Ինչպես կառուցել երազանքի կարիերա
Դուք կարողանում եք ընտրել առաջարկները, այլ ոչ թե համաձայնվել առաջին պատահածին։
Կարիերայի կենտրոնի գործիքները
Ինքնակենսագրականի պատրաստում
Հաշվի առնելով աշխատաշուկայի արդի պահանջներն ու HR մասնագետների սպասելիքները
Կարիերայի վեբինարներ
Որպեսզի քննարկենք հարցազրույցների հիմնական հարցերն ու քեյսերը։
360° Աջակցություն
Մշտական կապ կարիերայի կենտրոնի մասնագետի հետ՝ աշխատանքի տեղավորմանն առնչվող ցանկացած հարցով
Պրոֆիլների աուդիտ
LinkedIn, HH.ru, Staff.am. Մաքսիմալ կերպով կներկայացնենք ձեր փորձը։
Հարց ու պատասխան
Հավաքել ենք HR մասնագետների տիպիկ հարցերը և պատրաստել պատասխանները՝ ապահովելով ձեր լիարժեք պատրաստվածությունը։
Դասընթաց. Հարցազրույց՝ 0-ից մինչև աշխատանքի առաջարկ
Հատուկ մոդուլ, որը պատրաստում է հարցազրույցի անցկացմանը։
Աշխատատեղերի չատ
Ստացե՛ք թափուր հաստիքների մասին հայտարարություններն անմիջապես Telegram-ում՝ առաջինը լինելով 3 տարբեր աղբյուրներից:
Գայդեր և չեք-լիստեր
Ինքնուրույն հարցազրույցներին պատրաստվելու համար, որպեսզի ձեզ զգաք վստահ և առանց վախի։
Հաղորդակցություն գործատուների հետ
Ստացեք թափուր աշխատատեղեր անմիջապես telegram-ում՝ ամենաառաջին 3 աղբյուրներից։
Մոտիվացիա և աջակցություն
Միշտ ձեր կողքին ենք։ Օգնում ենք վերլուծել հարցազրույցները և ուժեղացնել թույլ կողմերը։
Ի՞նչ կտա ձեզ կարիերայի կենտրոնը
Դուք եք ընտրում, ոչ թե ձեզ են ընտրում
Դուք կարողանում եք ընկերությանը ներկայացնել ձեր արժեքը՝ բիզնեսի լեզվով
Դուք չեք կորչում իրական աշխատանքային իրավիճակներում և հարցազրույցների հարցերի ժամանակ
Դուք ունեք ուժեղ ներկայացվածություն աշխատանքի որոնման հիմնական հարթակներում
Դուք մտնում եք մասնագիտության մեջ՝ առանց այն զգացողության, որ ձեզ «նետել են ջուրը»
Դուք վստահորեն անցնում եք հարցազրույցների առաջին փուլերը
Դուք հասկանում եք, թե որ ընկերություններն են ձեզ համապատասխանում և ուր է իմաստավոր գնալ
Որքա՞ն է վաստակում Vibe coder
Միջին աշխատավարձ Հայաստանում
$600
Սկսնակ Vibe coder
$1000+
Vibe coder 1–2 տարվա փորձով
$1500+
AI Product Developer / SaaS Founder
$3000+
Աշխատանքի աջակցման ծրագիր
Ուսանողների համար պահանջներ
Հաճախում եք 85%+ մոդուլներին
Անցնում եք բոլոր թեստերը
Հանձնում եք քննություն (դրական)
Լրացնում եք ռեզյումեի ձևանմուշը
Մենք երաշխավորում ենք
Մենք ստուգում ենք Ձեր ռեզյումեն և հետադարձ կապի դուրս գալիս, առնվազն մեկ անգամ
Ստուգում ենք staff.am, LinkedIn, hh.ru պրոֆիլները
Աշխատանքային հայտարարությունների տելեգրամյան փակ խմբի հասանելիություն
Բանախոսներ և դասընթացի հեղինակներ
Արման Գիշյան
Full-Stack Engineer & Vibe Coding մասնագետ
7+ տարվա փորձ ունեցող Full-Stack Engineer և դասախոս, մասնագիտացած JavaScript, React, PHP, Python և React Native տեխնոլոգիաներում։ Ունի փորձ DevOps-ի, server infrastructure-ի և AI գործիքների ինտեգրման ոլորտում։
Մասնագիտական փորձ՝ From Two Engineering-ում, CodeLines-ում և ToolBox Software-ում։ Աշխատել է միջազգային թիմերի հետ և իրականացրել նախագծեր FinTech, banking, insurance և payment systems ոլորտներում։
Մեզ վստահում են լավագույն ընկերությունները՝
որտեղ աշխատում են նաև մեր շրջանավարտները
Դասընթացի ծրագիր
Ինչ է Vibe Coding-ը և ինչով է այն տարբերվում ավանդական ծրագրավորումից
Vibe Coding և AI-ի աջակցությամբ ծրագրավորում (AI-Assisted Development)
AI-ի հնարավորություններն ու սահմանափակումները
Աշխատող արդյունքը դեռ ստուգված արդյունք չէ
Վերջնական պատասխանատվությունը մնում է ծրագրավորողի վրա
Աշխատանքային ցիկլ՝ գաղափար, նպատակ, առաջադրանք AI-ին, գործարկում, ստուգում, բարելավում
Գործնական աշխատանք. փոքր էջի ստեղծում և մեկ փոփոխության կատարում
Գաղափարի և կոնկրետ նպատակի տարբերությունը
Գործառույթ (Feature). պարտադիր և ցանկալի հնարավորություններ
Նախագծի շրջանակի (Scope) սահմանում
MVP. նվազագույն աշխատող տարբերակի գաղափարը
Ակնկալվող արդյունք և ընդունման չափանիշներ (Acceptance Criteria)
Գործնական աշխատանք. ծախսերի հաշվիչի ստեղծում
Փոփոխականներ և տվյալների տեսակներ
Պայմաններ և կրկնություններ
Ֆունկցիաներ և վերադարձվող արժեք
Ցուցակներ և օբյեկտներ
Սխալների հիմնական տեսակներ
AI-ի ստեղծած կոդի ընթերցում և հասկացում
Գործնական աշխատանք. կոդում փոքր փոփոխության կատարում առանց ամբողջը վերագեներացնելու
Օգտատիրոջ գործողության, ծրագրի տրամաբանության և էկրանի կապը
Իրադարձություն (Event) և վիճակ (State)
Շղթան՝ կոճակի սեղմում, գործողություն, տվյալների փոփոխություն, էկրանի թարմացում
Սխալ վարքագծի հայտնաբերում
Գործնական աշխատանք. փոխազդեցությամբ աշխատող էջ
Առաջին տարբերակից դեպի բարելավված տարբերակ
Հետադարձ կապը (Feedback) որպես նոր փոփոխության հիմք
Փոփոխության պահանջի (Change Request) ձևակերպում
Նախագծի սահմանների պահպանում և ավելորդ հնարավորությունների կուտակումից (Scope Creep) խուսափում
Արդյունքի ներկայացման կառուցվածք
Գործնական աշխատանք. երկրորդ տարբերակ և 2 րոպեանոց ներկայացում
Գաղափար և խնդիր
Թիրախային օգտատեր և նրա կարիքը
Գործառական և ոչ գործառական պահանջներ
Ընդունման չափանիշներ, MVP և Scope
Լավ և վատ ձևակերպված պահանջների օրինակներ
Գործնական աշխատանք. անորոշ պահանջների վերաձևակերպում և պահանջների փաստաթղթի կազմում
AI-ին առաջադրանք տալու կառուցվածք
Նպատակ, համատեքստ (Context) և սահմանափակումներ (Constraint)
Ակնկալվող արդյունք և ընդունման չափանիշներ
Հստակ հետադարձ կապի կարևորությունը
Վատ և լավ ձևակերպված հարցումների համեմատություն
Գործնական աշխատանք. կառուցվածքային հարցումների հավաքածուի կազմում
Մեծ գործառույթի բաժանումը փոքր քայլերի (Task Decomposition)
Ամբողջ նախագիծը AI-ին միանգամից վստահելու ռիսկերը
Սկզբում պլան, հետո իրականացում
AI Agent-ի աշխատանքի վերահսկում
Գործնական աշխատանք. մեկ գործառույթի բաժանում 4–6 փոքր առաջադրանքի
Օգտատիրոջ էկրանը, ծրագրի տրամաբանությունը, API-ն, սերվերը և տվյալների պահոցը
Frontend և Backend
Հաճախորդ (Client) և սերվեր (Server)
API-ի դերը
Տվյալների ճանապարհը օգտատիրոջ գործողությունից մինչև պատասխանի վերադարձ
Գործնական աշխատանք. նախագծի կառուցվածքի սխեմայի կազմում
Նախագծի թղթապանակներն ու ֆայլերի դերերը
Հիմնական մուտքի կետ (Entry Point)
Ֆայլերի փոխկապակցվածություն (Dependency, Import)
Ինչու է կարևոր որոնել փոփոխությունից առաջ
Գործնական աշխատանք. կոնկրետ վարքագծի համար պատասխանատու ֆայլի գտնում
Տվյալների աղբյուրի, ստուգման և էկրանի փոփոխության որոնում
Էկրանի բաղադրիչներ (Component) և նրանց միջև տվյալների փոխանցում (Props)
Վիճակ (State) և իրադարձություն (Event)
Ձևի ստուգում (Form Validation)
Պայմանական ցուցադրում (Conditional Rendering)
Բեռնման, դատարկ և սխալի վիճակներ
Գործնական աշխատանք. ինտերակտիվ բաղադրիչի ավելացում կամ փոփոխում
Հարցում (Request) և պատասխան (Response)
API-ի վերջնակետ (Endpoint)
HTTP մեթոդներ և կարգավիճակներ
Հարցման մշակող (Handler) և բիզնես տրամաբանություն
Տվյալների մոդել, ստուգում և JSON ձևաչափ
Գործնական աշխատանք. Frontend գործողության միացում API-ին
Ժամանակավոր և պահպանվող տվյալների տարբերությունը
Local Storage և Database
Աղյուսակ, գրառում և նույնացուցիչ (ID)
Պարզ կապեր տվյալների միջև
CRUD. ստեղծել, կարդալ, փոփոխել, ջնջել
Գործնական աշխատանք. տվյալների պահպանման և փոփոխման գործառույթ
Նույնականացում (Authentication) և հասանելիության կառավարում (Authorization). տարբերությունը
Գրանցում, մուտք և ելք
Սեսիա (Session) և թոքեն (Token)
Գաղտնաբառի հեշավորում (Password Hashing)
Պաշտպանված էջեր և օգտատիրոջ տվյալների սեփականություն
Գործնական աշխատանք. մուտքի ավելացում և գործառույթի պաշտպանում
Արտաքին ծառայության փաստաթղթերի ընթերցում
Վերջնակետեր և պարամետրեր
API բանալի (API Key) և միջավայրի փոփոխականներ (Environment Variables)
Սահմանափակումներ (Rate Limit) և սխալներ
AI-ի առաջարկի և պաշտոնական փաստաթղթի տարբերությունը
Գործնական աշխատանք. արտաքին API-ի միացում
AI որպես ծրագրավորման գործիք և AI որպես արտադրանքի գործառույթ
AI API. հարցում և կառուցվածքային պատասխան (Structured Output)
Ամսական վճարում՝ 12-ամսյա ապառիկի դեպքում Տարաժամկետ վճարում առանց կանխավճարի: Գործընկերներ․ Ameria Bank, Idram, VTB: Որոշում 1 օրում՝ փաստաթղթերի նվազագույն փաթեթով:
GortsUp Academy-ի «Vibe Coder» դասընթացը Երևանում նախատեսված է նոր մասնագիտություն ձեռք բերել ցանկացողների համար։ Տևողությունը՝ 6 ամիս։ Դասերը անցկացվում են Երևանում՝ Տիգրան Մեծի 4 հասցեում, և առցանց հարթակում (հիբրիդ ձևաչափ)։ Արժեքը՝ ամսական 33 200 ֏-ից՝ 12-ամսյա ապառիկով։ Ուսման 3-րդ ամսից գործում է աշխատանքի տեղավորման աջակցության ծրագիր, ուսանողների 79%-ը աշխատանքի է անցնում ուսման ընթացքում։ Ակադեմիան շուկայում է 2022 թվականից, շրջանավարտների թիվը՝ 2500+։
Հաճախ տրվող հարցեր
Vibe Coder-ի դասընթացի արժեքը 12-ամսյա ապառիկով՝ MINI փաթեթ՝ ամսական 33 200 ֏, BASE փաթեթ՝ ամսական 41 600 ֏, PRO MAX փաթեթ՝ ամսական 49 900 ֏։ Վճարումը հնարավոր է ամսական ապառիկով։
Դասընթացը տևում է 6 ամիս։
Ձևաչափը հիբրիդ է՝ դասերը անցկացվում են Երևանում՝ Տիգրան Մեծի պողոտա 4 հասցեում, և առցանց ուսումնական հարթակում։
Այո, ակադեմիան ունի աշխատանքի տեղավորման աջակցության ծրագիր։ Պայմանները՝ մոդուլների 85%+ հաճախում, բոլոր թեստերի անցում, դրական քննություն և ռեզյումեի ձևանմուշի լրացում։ Ակադեմիան ստուգում է ռեզյումեն և LinkedIn, staff.am, hh.ru պրոֆիլները, տրամադրում է թափուր աշխատատեղերի փակ Telegram խմբի հասանելիություն։
Այո, ակադեմիան անցկացնում է անվճար կարիերային խորհրդատվություն և օգնում է ընտրել ճիշտ ուղին։ Թողեք հայտ կայքում կամ զանգահարեք +374 93 12-96-06։
GortsUp Academy-ն գտնվում է Երևանում՝ Տիգրան Մեծի պողոտա 4։ Հեռախոս՝ +374 93 12-96-06, էլ. փոստ՝ info@gortsup.am։