7 մասնագիտություն, որի միջոցով կարելի է վաստակել մինչև 1 000 000 դրամ (ոչ IT)

Բարև, եթե դու ուզում ես՝

  • փոխել աշխատանքդ կամ մասնագիտությունդ,
  • վաստակել 400 հազար դրամից մինչև 1 միլիոն և ավելի,
  • զբաղվել աշխատանքով, որը քեզ իսկապես հետաքրքիր է:
Այս հոդվածը քեզ համար է։ Այստեղ կպատմենք՝

  • 7 լավ վճարվող մասնագիտությունների մասին, որոնք կապված չեն IT-ի հետ և որտեղ կարելի է վաստակել 1 մլն դրամ և ավել,
  • ինչ հմտություններ պետք սկսելու համար:
1. Վաճառքի մենեջեր
Վաճառքը բիզնեսի հիմնական շարժիչն է։ Այդ պատճառով լավ վաստակելու հնարավորություն ունեն նույնիսկ նորեկները, քանի որ արդյունքը շատ պարզ է՝ վաճառք = գումար։
Վաճառքներում աշխատավարձի մեծ մասը կազմում են պարգևավճարները` պլանը կատարելու համար։ Մենք արդեն պատրաստել ենք ավելի քան 700 վաճառքի մասնագետ, և կարող ենք ասել՝ յուրաքանչյուրը կարող է այս ոլորտում վաստակել ամսական 1000 դոլար։
Պետք է ունենալ.

  • կարգապահություն և հաստատակամություն,
  • կարողանալ շփվել, լսել և համոզել,
  • տիրապետել ժամանակակից վաճառքի մեթոդներ
Մեկ տարում կարելի է դառնալ ավագ մենեջեր, իսկ 1,5-2 տարում՝ վաճառքների բաժնի ղեկավար։
Լավ մասնագետներ աշխատանք են գտնում լավագույն ընկերություններումն և ստանում բարձր աշխատավարձ:
Կարելի է նաև սկսել սեփական բիզնես, քանի որ վաճառքը դրա լավագույն հիմքն է։
2. Հաշվապահ
Ոչ մի ընկերություն չի կարող աշխատել առանց հաշվապահի։ Նա վարում է հաշվառումը, հարկային փաստաթղթերը և հետևում է ֆինանսներին։
Լավ հաշվապահը ընկերության անվտանգությունն է։ Այս մասնագիտությունը հին է, բայց միշտ պետք է։ Լավ հաշվապահների պակաս միշտ կա։
Առավելությունները.

  • կարելի է աշխատել տանից կամ հեռավար,
  • համարվում է բարձրակարգ մասնագիտություն,
  • հնարավոր է դառնալ ֆինանսական տնօրեն:
3. Մարքեթոլոգ
Մարքեթոլոգը օգնում է ընկերությանը գտնել հաճախորդներ։ Առանց գովազդի և մարքեթինգի ոչ մի բիզնես չի կարող առաջ գնալ։
Սա հարմար է ստեղծագործ և վերլուծական մտածողություն ունեցող մարդկանց համար։ Արդյունքները կարելի է ցույց տալ արագ և սկսել լավ վաստակել։
Ինչ է անում մարքեթոլոգը.

  • ստեղծում և ղեկավարում է գովազդային արշավներ,
  • ուսումնասիրում է հաճախորդներին:
  • գեներացնում է բովանդակության և հաղորդակցության գաղափարներ
Հեռանկարներ.

  • մարքեթինգի բաժնի ղեկավար,
  • սեփական բիզնես սկսելու հնարավորություն,
  • գովազդային գործակալություն բացելու հնարավորություն:
4. HR մասնագետ
Ավելի քան 95% ընկերություններ դժվարանում են գտնել աշխատողներ։
HR մասնագետը լուծում է այս խնդիրը՝

  • ընդունում է նոր աշխատակիցներ,
  • օգնում է նրանց հարմարվել,
  • կազմակերպում է ուսուցում և ձևավորումնկորպորատիվ մշակույթ:
Առանց HR մասնագետի ընկերությունը չի կարող զարգանալ։ Եթե սիրում ես աշխատել մարդկանց հետ, սա քո մասնագիտությունն է։
Հեռանկարներ.

  • HR տնօրեն,
  • անգլերենի իմացությամբ կարելի է աշխատել արտասահմանյան շուկայում և վաստակել 3000-5000 դոլար և ավել:
5. Բիզնես իրավաբան
Բիզնես իրավաբանը՝

  • պատրաստում է պայմանագրեր,
  • մասնակցում է գործարքներին,
  • նվազեցնում է իրավական ռիսկերը:
Բոլոր ընկերություններին պետք է իրավաբան, հատկապես՝ միջազգային բիզնեսում։
Հեռանկարներ՝

  • կորպորատիվ իրավաբան,
  • մասնավոր իրավաբան,
  • դառնալ ընկերության գործընկեր:
6. Գրաֆիկ դիզայներ
Սա լավ մասնագիտություն է հեռավար աշխատանքի համար։ Կարելի է աշխատել ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։
Եթե անգլերեն չգիտեք, կարող եք օգտվել թարգմանիչներից և արհեստական բանականությունից։
Գրաֆիկ դիզայները պատրաստում է նկարներ, լոգոներ, գովազդային նյութեր և այլն։
Կարելի է աշխատել.

  • գովազդային գործակալությունում կամ դիզայն ստուդիայում,
  • ընկերությունում որպես դիզայներ
  • հեռավար տարբերակով:
Հեռանկարներ.

  • արտ-տնօրեն,
  • սեփական դիզայն ստուդիա բացել:
7. Փրոջեքթ մենեջեր
Փրոջեքթ մենեջերը կարող է աշխատել տարբեր ոլորտներում՝

  • բժշկություն,
  • IT,
  • պետական կառույցներ:
Այս ոլորտում կարելի է արագ արդյունք ցուցաբերել և բարձրացնել եկամուտը։
Նա հետևում է պլաններին, ռեսուրսներին, ժամկետներին, թիմի և պատվիրատուի հետ կապին։
Եթե կարողանում եք կազմակերպել, վերահսկել և լեզու գտնել մարդկանց հետ, սա ձեր մասնագիտությունն է։

Միֆ, որը կոտրում ենք.
Պետք է երկար սովորել կամ ունենալ ծանոթներ, որ այս աշխատանքները ստանաս։
ՈՉ։ Յուրաքանչյուր ոլորտում հմտությունները կարելի է սովորել 3-6 ամսում, սկսել աշխատել և վաստակել։
  • Մենք վերջին 2 տարում կրթել ենք ավելի քան 1000 ուսանողի, և նրանց 79%-ը գտել է աշխատանք արդեն կուրսի ընթացքում։
  • Ունենք գործընկերներ, որոնք վստահում են հենց մեր շրջանավարտներին։
Եթե քեզ հետաքրքրեց որևէ մասնագիտություն, կարող ես թողնել հայտ՝ նշելով այն։