Անձնակազմի Ժամանակակից հավաքագրմում․ արդյունավետ մեթոդներ առցանց միջավայրում
Աշխատաշուկան անցնում է թվային դարաշրջան, և այսօր կադրերի հավաքագրումն առավելապես իրականացվում է առցանց միջավայրում։ Սոցիալական մեդիան, մասնագիտական հարթակները և թվային գործիքները փոխել են HR մասնագետների մոտեցումները։
Այս հոդվածում կներկայացնենք ժամանակակից մեթոդները, որոնք օգնում են արդյունավետ հավաքագրել լավագույն թեկնածուներին օնլայն հարթակներում և կքննարկենք այն հմտությունները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր HR մասնագետի՝ մրցունակ լինելու համար։
Ինչու՞ է առցանց հավաքագրումը կարևոր
Լայն լսարան – օնլայն հարթակները հնարավորություն են տալիս հասնել ավելի մեծ թվով թեկնածուների։
Ժամանակի և ռեսուրսների խնայողություն – դիմումների կառավարումը դառնում է ավելի արագ և կազմակերպված։
Թափանցիկություն և վերահսկում – թվային գործիքները թույլ են տալիս գնահատել գործընթացի արդյունավետությունը։
Թեկնածուների մրցակցություն – լավագույն մասնագետները առաջին հերթին փնտրում են աշխատանք առցանց հարթակներում։
Ժամանակակից կադրերի հավաքագրման հիմնական մեթոդները
1․ Սոցիալական մեդիա հավաքագրում (Social Recruiting)
Facebook, Instagram և LinkedIn հարթակները դարձել են HR մասնագետների հիմնական գործիքներից։ Դրանք թույլ են տալիս գտնել թեկնածուներ ըստ հետաքրքրությունների և մասնագիտական փորձի։
2․ LinkedIn-ի օգտագործում
LinkedIn-ը ոչ միայն ցանցային հարթակ է, այլև հզոր գործիք մասնագետների հավաքագրման համար։ Այն հնարավորություն է տալիս HR-ին անմիջապես կապ հաստատել թեկնածուների հետ։
Դիմումների կառավարման համակարգերը (օր. – Workable, Greenhouse) օգնում են ավտոմատացնել հավաքագրման գործընթացը՝ ապահովելով կարգավորված աշխատանք։
4․ Տվյալների հավաքագրում
Աշխատակիցների տվյալների վերլուծությունը թույլ է տալիս ընտրել առավել հարմար թեկնածուներին և գնահատել հավաքագրման արդյունքները։
5․ Հավելվածներ և օնլայն հարցազրույցներ
Zoom, MS Teams և Google Meet հարցազրույցները դարձել են ստանդարտ գործելակերպ։ Դրանք ապահովում են արագ և հարմարավետ թեկնածուների ընտրություն։
6․ Հարթակներ մասնագիտացված ոլորտների համար
Որոշ մասնագիտությունների հավաքագրումը արդյունավետ է հատուկ հարթակներում։ Օրինակ՝ gortsup.am հարթակը մասնագիտացված է կրթության և կարիերայի զարգացման ոլորտում՝ կապելով մասնագետներին և գործատուներին։
Ի՞նչ հմտություններ են պետք HR մասնագետին առցանց հավաքագրման համար
Թվային գործիքների իմացություն – սոցիալական մեդիայի, ATS համակարգերի և օնլայն հարթակների ճիշտ օգտագործում
Հաղորդակցման և բանակցային հմտություններ – ճիշտ հաղորդակցումը վճռորոշ է թեկնածուների ներգրավման գործում
Տվյալների վերլուծություն –օբյեկտիվ գնահատում և տեղեկացված որոշումների կայացում։
Իրավաբանական գիտելիքներ – պայմանագրերի և տվյալների պաշտպանության համար օգտակար են Business Lawyer հմտությունները
Ֆինանսական ընկալում – հավաքագրման գործընթացը հաճախ կապված է բյուջեի կառավարման հետ, որտեղ օգտակար են Accountant գիտելիքները
Եզրակացություն
Ժամանակակից օնլայն միջավայրը փոխել է կադրերի հավաքագրման տրամաբանությունը։ Սոցիալական մեդիան, ATS համակարգերը, օնլայն հարցազրույցները և տվյալահեն գործիքները դարձրել են գործընթացը ավելի արդյունավետ, թափանցիկ և հասանելի։ Միևնույն ժամանակ, այս մեթոդները թույլ են տալիս HR մասնագետներին հասնել ավելի լայն լսարանի, գտնել բարձր որակավորում ունեցող թեկնածուներ և պահպանել հավաքագրման գործընթացի ճկունությունը։
Եթե ցանկանում եք դառնալ մրցունակ HR մասնագետ և տիրապետել ժամանակակից հավաքագրման մեթոդներին, ուսումնասիրեք HR մասնագետ դասընթացը gortsup.am հարթակում։