Նախանշել աշխատաշուկայի տեսլականը գործատուների և աշխատանք փնտրողների տեսնակյունից
Բացահայտել զբաղվածության ոլորտի խնդիրները գործատուների և աշխատանք փնտրողների տեսանկյունից
Սահմանել աշխատակիցներ փնտրելու և աշխատանքի որոնման ռազմավարությունները
Սահմանել տաղանդներ գտնելու և պահպանելու գործիքները
Ձևավորել պետության կողմից զբաղվածությանը նպաստող նախաձեռնությունների ներկայացուցչական ընտրանք
Բացահայտել զբաղվածության ներկայիս գործիքների հիմնական առավելություններն ու թերությունները
Բացահայտել աշխատանքի մոտիվացիայի հիմնական գործիքները
Ընդգծել գործատուների համար կարևոր դիմորդների softskill-ները, ինչպես նաև ընկերության արժեքները, որոնք կարևոր են դիմորդների համար
Եթե ցանկանում եք բանավոր մասնակցել հետազոտությանը, զանգահարեք +374 (95) 224-968 հեռախոսահամարով, և մենք ձեզ համար կնշանակենք հարցազրույցի ամսաթիվ:
Move2Career-ը տրամադրում է աշխատանքի որոնման և աշխատակիցներ ու տաղանդներ փնտրելու լուծումներ: Մեր գործիքները՝ զբաղվածության հարթակ, աշխատակիցների հավաքագրման գործակալություն, աշխատանքի տոնավաճառներ, կորպորատիվ աշխատանքային խմբեր, վերապատրաստման դասընթացներ
Իմ պատասխանները հասանելի՞ են այլ մարդկանց
Ոչ, բոլոր անձնական տվյալները ջնջվում են արդյունքները մշակելուց առաջ
Որքա՞ն կտևի մասնակցությունը
Առնվազն 15 րոպե
Ի՞նչ լեզվով կարելի է մասնակցել հետազոտությանը
Հայերենով և ռուսերենով
Ինչո՞ւ եք գրանցում իմ կոնտակտային տվյալները
Ձեր կոնտակտային տվյալները հարկավոր են պատասխանները պարզաբանելու և հետազոտության արդյունքներն ուղարկելու համար: Ձեր տվյալները չեն փոխանցվի երրորդ անձանց